ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Կվաճառվի Ժակլին Ռոքը՝ Պաբլո Պիկասոյի կտավից

Կվաճառվի Ժակլին Ռոքը՝ Պաբլո Պիկասոյի կտավից
15.01.2014 | 11:17

Պաբլո Պիկասոյի «Թուրքական զգեստով նստած կինը» կտավը 55 տարիների ընթացքում առաջին անգամ կհանվի վաճառքի՝ հայտարարել է Christie's աճուրդի տան պաշտոնական կայքը: Կտավում պատկերված է նկարչի ապագա կինը՝ Ժակլին Ռոքը: Այն աճուրդի կդրվի փետրվարի սկզբին Լոնդոնում կայանալիք 5 աճուրդներից մեկի ժամանակ: Կտավը, որը ստեղծվել է 1955-ին, գնահատվում է 15-20 մլն ֆունտ ստերլինգ, որը համարժեք է 24.7-32.9 մլն դոլարի: Christie's-ի ներկայացուցիչներն ակնկալում են, որ 5 աճուրդների արդյունքում իրենց կհաջողվի ստանալ 380 մլն դոլար:

Դիտվել է՝ 1481

Մեկնաբանություններ